Նոր Զելանդիայի Կորոմանդել քաղաքի մի քանի բնակիչներ արհեստական կղզի են կառուցել ամանորյա տոներին հանրային վայրերում ալկոհոլի օգտագործման արգելքից խուսափելու համար, հաղորդում է BBC News-ը:
Տեղատվության ժամանակ Թայրուա գետաբերանում բնակիչները ավազից կղզի են կառուցել, սեղան դրել, սպասել մինչեւ ջուրը վերադառնա եւ սկսել են Նոր տարին նշել:
BBC News-ը գրում է, որ ըստ բնակիչների՝ իրենք «միջազգային ջրերում են», որտեղ չի գործում ալկոհոլի արգելքը: Նրանք խմել են ամբողջ գիշեր: Հունվարի 1-ին կղզին դեռ կանգուն էր:
Ոստիկանության տեսուչ Ջոն Քելին գաղափարը կրեատիվ է անվանել: Նրա խոսքով, եթե իմանար կղզու մասին, հնարավոր է, կմիանար նրա հեղինակներին:
Կորոմանդելում ամանորյա տոների ընթացքում հասարակական վայրերում ալկոհոլը խմելն արգելվում է: Դրա համար տուգանքը կազմում է մոտ 180 ԱՄՆ դոլար:
.jpg)




























