Արքայազն Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի՝ այս տարվա մայիսին կայանալիք հարսանիքը Բրիտանիայի տնտեսությանը մոտ 500 միլիոն ֆունտ ստերլինգ կբերի, գրում է Reuters-ը:
Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ Հարրիի ավագ եղբոր՝ Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի, 2011 թվականի ապրիլին կայացած հարսանիքը նախորդ ամսվա համեմատ զբոսաշրջիկների հոսքը ավելացրել էր 350 հազարով. Brand Finance-ի բիզնես խորհրդատուները 2018 թվականի մայիսի համար նույն կանխատեսումներն են անում:
Հարսանիքը, ընդհանուր առմամբ, երկրին մոտ 500 միլիոն ֆունտ կբերի: «Մենք կարծում ենք, որ մոտ 200 միլիոն ֆունտ կստացվի զբոսաշրջության ոլորտից»,- Reuters-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Դեվիդ Հեյը: Նրա խոսքերով՝ ավելի քան 150 միլիոն կստացվի երեկույթներից ու տոնակատարություններից եւ եւս 50 միլիոն՝ հուշանվերների վաճառքից:




























