ԱՄՆ-ում ձերբակալել են ներքնաշորերով երեկույթի 60 մասնակիցների, քանի որ տանը մարիխուանա են հայտնաբերել, ամեն մեկի մոտ մեկ ունցիա թմրանյութ է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգում, որտեղ թույլատրվում է բժշկական մարիխուանան, բայց ոչ զվարճանքի համար, հաղորդում է Americaru-ն։

Աթլանթայի արվարձան Քարթերսվիլլում 60 տղամարդիկ եւ կանայք ձերբակալվել են թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանությունը ժամանել էր ահազնագով, թե տանը կրակոցներ են լսվել։ Ներս մտնելով՝ իրավապահները մարիխուանայի հոտ են զգացել։

Կրակոցները հրավառություն է եղել, սակայն ոստիկանները խուզարկություն են սկսել եւ ձերբակալություններ իրականացրել։