Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 3-ին, ժամը 10:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի աստիճանների մոտակայքում փոս է գոյացել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկhարկանի տան (1972 թ. կառուցված) բակում առաջացել է փոս (մակերեսը մոտ 2.5 քմ, խորությունը մոտ 1.5 մ), տան երկրորդ հարկի սենյակներում առաջացել են ճաքեր մինչեւ 3 սմ լայնությամբ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ԵՓՎ ՃԿԲ համակարգչային օպերատորին եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:



























