Լոռու մարզում ապօրինի ծառեր հատելու մեջ մեղադրվող Լեւոն Զ.-ն տուգանվեց 600 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ Լեւոնը 2016թ. ապօրինի փայտանյութ ձեռք բերելու շարունակական դիտավորությամբ պարբերաբար գնացել է Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզր եւ ապօրինի հատել է տարբեր տեսակի ծառեր, ծառերի ճյուղեր, այնուհետեւ դրանք մասնատել է՝ պատրաստել վառելափայտ եւ տեղափոխել իր տուն: Այսպիսով, Լեւոնը բուսական աշխարհին պատճառել է 514 հազար դրամի վնաս:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեւոնին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտել տուգանքի 600 հազար դրամի չափով:



























