Անօթեւանը դուրս է հանել Փարիզի Շառլ դե Գոլի օդանավակայանից ոչ թե 300 հազար եվրո, ինչպես նախկինում ենթադրվում էր, այլ գրեթե կես միլիոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Parisien թերթը:
Ավելի վաղ լրատվամիջոցը հաղորդել էր, որ անօթեւանը Փարիզի Շառլ դե Գոլի օդանավակայանից 300 հազար եվրո էր դուրս հանել: Հսկողության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մարդը կանխիկ գործարքներով զբաղվող Loomis ընկերության գրասենյակի մոտ փորփրել աղբարկղները։ Հանկարծ նա նկատել է, որ ընկերության դուռը կողպված չէ: Մի քանի րոպե անց նա դուրս է եկել երկու խոշոր փաթեթներով, որոնք լի են եղել փողերով:
Loomis ընկերությունը հաշվարկել է գողացված գումարը եւ պարզել, որ գողը ոչ թե 300 հազար եվրո, այլ 490 հազար եվրո է տարել»,-հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ գողությունը կատարվել է հյուսիսաֆրիկացու կողմից: Ըստ երեւույթին, նա արդեն մեկնել է Բելգիա կամ մեկ այլ եվրոպական երկիր, որտեղից նա ինքնաթիռով կարող էր վերադառնալ հայրենիք կամ «կյանքը նորից սկսել»:



























