Երեւանում, հունվարի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 05։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը «ողնաշարի եւ ոտնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ Նորք Մարաշ 2-րդ փողոցի տներից մեկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 29-ամյա Նարգիզ Ումարովան է։ Վերջինս հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իր բնակված տան 2-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքը փորձել է ինքնասպան լինել։
Հիվանդանոց ժամանած համայնքային ոստիկանության ծառայողները Ն. Ումարովայից չեն կարողացել բացատրություն վերցնել թարգմանիչ չլինելու պատճառով։



























