ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում անոմալ ցրտերի եւ տեղացած ձյան պատճառով առնվազն 13 մարդ մահացել է: Այս մասին հունվարի 4-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը:

 

Մարդիկ մահացել են մասնավորապես Վիսկոնսին, Տեխաս, Միսուրի եւ Միչիգան նագանգներում:

Ցրտահարության պատճառով առնվազն վեց մարդ է մահացել: Մնացածները սառցաշերտի հետեւանքով ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել:

Օդերեւութաբանները հաղորդում են, որ երկրի արեւելյան շրջաններում եւ Ատլանտյան ափերում նկատվող ձյունն առաջիկա օրերին կարող է ուժեղանալ: Ցրտերն արդեն հաստատվել են Բոստոնում (Մասաչուսեթս), Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) եւ Նյու Յորքում: Վատ եղանակի հետեւանքով տուժած շրջաններում չեղյալ են համարվել ավելի քան 3 հազար չվերթ: 

 

 

Նյու Յորքում հունվարի 4-ի կեսօրին ջերմաստիճանը նվազել է մինչեւ մինուս 5 աստիճան, սակայն քաղաքում  ուժեղ եւ սառը քամիներ են նկատվում: Ձյան տեղումների պատճառով քաղաքապետ Բիլդ դե Բլազիոն հանձնարարել է փակել բոլոր դպրոցները:

 

 

#bombcyclone2018❄️ in full effect in #boston. Brrr . . . #winterstorm #musicproducers #filmmakerlife #snow

Публикация от Peter Olejnik (@peter_olejnik)