Քաբուլում մահապարտ ահաբեկչի հարձակման պատճառով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 20 մարդ տուժել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Tolo News հեռուստաալիքին եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին:
1 TV հեռուստաալիքի տվյալներով` 25 մարդ վիրավորվել է:
Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 4-ին Աֆղանստանի մայրաքաղաքում:
Այն իրականացվել է Քաբուլի PD9 թաղամասի ոստիկանության անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչի կողմից:



























