Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն չորս ոստիկան է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է Սոպոր քաղաքում։ Չորս ոստիկան է զոհվել»,- նշված է նահանգի ոստիկանության թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Hindustan Times-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել շուկայի տարածքում, ժամը 10.20-ի սահմաններում: Պատահարի վայրում որոնողական աշխատանքներ են կատարվում:
1947թ. Բրիտանական Հնդկաստանի փլուզումից հետո Հնդկաստանը եւ Պակիստանը երեք պատերազմ են մղել: Ներկայում Քաշմիրը երկու գծով բաժանում է երկու երկրների բանակները, որն իրավաբանորեն ճանաչված սահման չէ: Շրջանում իրավիճակը համեմատաբար կայունացել էր 2003 թվականին, երբ կողմերը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր:



























