Արմավիրի մարզում հունվարի 4-ին վրաերթի հետեւանքով Մեծամորի բժշկական կենտրոն տեղափոխված կնոջն Ամրավիրի ԲԿ են տեղափոխել: NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ վրաերթի ենթարկված կինն ունի բազմաթիվ կոտրվածքներ, նրա վիճակն այժմ միջին ծանրության է: Նա գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ժամը 19։00-ի սահմաններում 55-ամյա Ալեքսան Մ.-ն Երեւան-Արմավիր ավտոճանապարհին Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 4 կանանց, որոնցից 2-ը մահացել էին:

Վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության. պարզվել էր, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։