Կոտայքի Հրազդան քաղաքում հունվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա երիտասարդը մահացել է: NEWS.am-ին այսօր՝ հունվարի 7-ին, հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդը, գիտակցության չգալով, հունվարի 6-ին մահացել է:

Ըստ shamshyan.com-ի՝ մահացածը ժամկետային զինծառայող, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 19-ամյա բնակիչ Պարգեւ Սարիբեկյանն է. նա Ամանորին արձակուրդ էր եկել: Սարիբեկյանը հունվարի 2-ին Հրազդանում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին: