Բյուրեղավանի 19-ամյա բնակիչը հունվարի 6-ին ինքնասպանության փորձ է կատարել: Ժամը 23:20-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում դեղորայքով անտիպալ եւ տեմպալգին ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Բյուրեղավանի բնակիչ Ս.Չ.-ն: Ըստ shamshyan.com-ի՝ նա բժիշկներին հայտնել է, որ տանն անգիտակցաբար մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել:
Պարզվել է՝ Ս.Չ.-ն իրենց տան լոգորանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 10 հաբ «Անտիպալ» եւ 4 հաբ «Տեմպալգին» տեսակի դեղահաբեր: Փաստի առիթով ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է սկսվել:



























