Երեւանում այսօր՝ հունվարի 7-ին հերթական տրանսպորտային պատահարն է տեղի ունեցել: Մայրաքաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի եւ «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: