Գյումրիում այսօր՝ հունվարի 7-ին, տեղի է ունեցել հունվարի 6-ին Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Մհեր Զիրոյանի հոգեհանգստի արարողությունը: NEWS.am-ի հետ զրույցում Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը նշեց, որ զինծառայողի հոգեհանգստին ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներն ու պաշտոնյաներ:

Մհեր Զիրոյանին կհուղարկավորեն վաղը Մարալիկ քաղաքում:

Հիշեցնենք, որ Մհեր Զիրոյանը Գյումրի քաղաքի բնակիչ էր: Նա ծառայում էր Հադրութում, եղել է ապրիլյան պատերազմի մասնակից, որի ժամանակ վիրավորում է ստացել:

Մհերը ծառայության էր անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո: Ունի ավագ եղբայր եւ կրտսեր քույր: