Ճապոնական Toyota Motor Corp. ավտոգիգանտը 10 մլն դոլար կվճարի նախորդ տարվա ամռանը Lexus մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից զոհվածների ընտանիքներին՝ որպես փոխհատուցում:
2009 թվականի օգոստոսին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյի շրջանում տեղ ունեցած վթարը խլել էր 4 մարդու կյանք՝ ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից 45-ամյա Մարկ Սեյլորի, նրա կնոջ եւ երկու դուստրերի ու զոքանչի կյանքը:
Հետաքննության տվյալներով պարզվել է, որ ողբերգության պատճառը վարորդի ոտքերի տակի փոքրի գորգն է եղել, որի չափսերը չեն համապատասխանել սահմանված նորմերին:
Վթարից հետո, ճապոնական ավտոկոնցեռնի նախագահ Ակիո Տոյոդան հրապարակայնորեն հայտարարել է, որ «խորապես ցավում է» ամերիկյան ընտանիքի մահվան եւ տեղի ունեցածի համար:





























