Երեւանում, հունվարի 8-ին, գողության փորձ է տեղի ունեցել. ժմը 21։50-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի պատուհանը եւ ներս մտել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հանցագործը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից, 34-ամյա Արսեն Մ.-ն։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։