Հունվարի 8-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 6.05-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 26 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հովհաննես Կ.-ն 45-ամյա Անուշ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 65.000 դրամ, նույնականացման քարտ եւ բանկային քարտ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: