Երեւանում այսօր հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի կրստեր որդին՝ հետախուզման մեջ գտնվող Սերժ Վարդանյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվեց երեկ, երբ նրա ավագ  եղբոր՝ Սարգիս Վարդանյանի եւ ՃՈ մեքենայի բախման հետեւանքով երկու ոստիկան մահացավ: Նա ամիսներ առաջ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն իրավապահ մարմինները նպատակահարմար չէին համարել նրան հայտնաբերել եւ ձերբակալել։