Ադրբեջանի Շարաֆա գյուղի բնակիչ Ռահիվ Զեյնալովը փորձել է ինքնահրկիզվել բանկում վարկային պարտավորության պատճառով։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին Turan-ին հայտնել են դատախազությունում:
Հունվարի 9-ին Զեյնալովը Մասալիի շրջանային դատարանի դիմաց իր վրա բենզին է լցրել եւ վառել՝ այդպիսով բողոքելով բանկի կողմից վարկի մարման համար իր աշխատավարձից պահումները։
Զեյնալովը ծանր վիճակում տեղափոխվել է Բաքվի հանրապետական այրվածքային կենտրոն: Զեյնալովը գտնվում է ռեանիմացիայի բաժանմունքում, նրա վիճակը ծանր է:



























