2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 527 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 266 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է նկատողություն` 78,

- հայտարարվել է խիստ նկատողություն` 133,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,

- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 11,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 40:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 17 նյութեր: Դրանցով հարուցվել են 17 քրեական գործեր, որոնցից.

• 1-ը նախաքննության փուլում է,

• 6-ը կարճվել են,

• 1-ը կասեցվել է,

• 9-ն ուղարկվել են դատարան, որոնցից՝

7-ը դատաքննության փուլում են,

2-ով 2 ծառայող դատապարտվել են:

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել եւ ամփոփվել է ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների եւ կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսպես.

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1559 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 937 կարգապահական տույժեր /որից 55-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից/:

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 38 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութ /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն եւ կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետեւյալ կարգապահական տույժերը.

- 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,

- 1-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,

- 30-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: