«Արմավիր» ՔԿՀ-ում օրեր առաջ կալանավորի ինքնասպանության փորձ է կանխվել: Այս մասին NEWS.am-ին  հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Ինքնասպանության փորձը կանխվել է ՔԿՀ ծառայողների կողմից:

Մեր տեղեկություններով կալանավորը մեղադրվում է խմբակային գողության մասնակցելու հոդվածով: Նա փորձել է ինքնասպանություն գործել  սրբիչը որպես պարան օգտագործելու մջոցով:

Դեպքի առթիվ քրեական  գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները պարզվում են: