Անկարայի նախկին քաղաքապետ եւ սկանդալային քաղաքապետի համբավ ձեռք բերած Մելիհ Գյոքչեքը ցանկություն է հայտնել հոդվածներ գրել ընդդիմադիր Sozcu պարբերականի համար։

Մելիհ Գյոքչեքը Sozcu պարբերականի լրագրողի հետ զրույցում հաստատել է մամուլում հայտնված տեղեկությունը՝ շեշտելով, որ ազատ ժամանակ շատ ունի եւ զբաղված է Twitter–ում գրառումներ կատարելով։ «Ես հիմնականում Twitter–ում եմ իմ մտքերը շարադրում ու դրանք շատ հետեւորդ է կիսվում։ Ես կուզենամ ձեր թերթում սյունակագիր լինեմ եւ հոդվածներ գրեմ։ Շատ աշխատավարձ չեմ ուզում»,–ասել է Մելիհ Գյոքչեքը Sozcu–ի թղթակցին։

Նշենք, որ Sozcu պարբերականը մշտապես քննադատել է Մելիհ Գյոքչեքին։