Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, նա թիվ 99 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1947թ. ծնված Քնարիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր եւ գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:



























