Գյումրի-Ջրառատ ճանապարհին՝ Բասեն գյուղ մտնող հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի 5 վիրավորներից 2-ի այս պահին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու ԲԿ-ից:
Մնացած վիրաավորների վիճակի մասին բժշկական կենտրոնից տեղեկատվություն չկարողացան տրամադրել, քանի որ բժիշկները վիրահատության էին:
Ավելի վաղ Araavot.am կայքը հաղորդել էր, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ճանապարհին՝ Բասեն գյուղ մտնող հատվածում․ բախվել են «Մերսեդես» և « 06» մակնիշի մեքենաները։ 5 վիրավորի տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը Ջրառատ գյուղից են, նույն ընտանիքի անդամներ են․ վնասվածքներ են ստացել Խչեյան ընտանիքի հայրը, մայրը ու երկու որդիները։ Հայրն ու որդիներից մեկը վերակենդանացման բաժանմունքում են, մայրն ու մյուս որդին՝ վնասվածքաբանական։ Գանգուղեղային վնասվածք է ստացել նաև նրանց մեքենային բախված վարորդի կինը։ Ըստ որոշ տեղեկությունների, Խչեյան ընտանիքը դուրս էր եկել մեռելտանից։ Նրանց մեքենային բախված վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։



























