Ադրբեջանի Գյուլօղլուլար գյուղում հերդեհի հետեւանքով փոքր երեխա է զոհվել:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այրվել են երկսենյականոց բնակարանի սենյակներից մեկի դյուրավառ կառուցվածքները եւ կենցաղի իրեր: Հրդեհի վայրում հայտնաբերվել է Ռուգիա Նովրուզովայի մարմինը:

Հրդեհի հետեւանքով մեկ մարդ տարբեր ծանրության այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել է Բարդա քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Տան մնացած հատվածը հրդեհին ճարակ դառնալուց փրկել են: