Սեմիլուկսկի շրջանի Ենդովիշչե գյուղում հայերի բազմանդամ ընտանիքը 10, 3 եւ 3,8  տարեկան երեխաների հետ հրդեհի հետեւանքով տուժել է:

Կրակը վնասել է տանիքը եւ տան ներսը, փայտյա կցակառույցը ամբողջությամբ այրվել է, հաղորդում է ՌԻԱ «Վորոնեժ» -ը:

Սեմիլուկսկի շրջանի վերահսկիչ վարչության գլխավոր մասնագետ Նիկոլայ Սավրասովը նշել է, որ հրդեհը նկատել է տան տերը: Տանը կից փայտե նկուղը այրվել է: Տեղի է ունեցել էլեկտրական լարի կարճ միացում», - ասել է Նիկոլայ Սավրասովը:

 «Հայերի ընտանիքը Ենդովիշչեում հաստատվել է 2016 թվականին: Աշխատում է միայն տան տերը: Նրա կինը դեկրետային արձակուրդում է: Տեղացիները նրանց օգնություն են ցուցաբերել», –ասել է  Սեմիլուկսկի շրջանի ղեկավար Սերգեյ Շեդոգուբովը:

Նրա խոսքով՝ բնակարանների սեփականատերերի ընկերակցության ղեկավար Վերա Պայուշչիկը նրաց ժամանակավոր բնակարան է առաջարկել՝ պայմանով, որ նրանք վճարելու են միայն կոմունալ ծախսերը: Սակայն ընտանիքն այժմ ժամանակավոր տեղափոխվել է Պրիդոնսկի շրջան՝ բարեկամների մոտ: