Միացյալ Նահանգներն Աֆրինայում քրդերի դեմ գործողությունների նախապատրաստման մասին Թուրքիայի հայտարարությունների ֆոնին կոչ է արել դադարեցնել էսկալացիան թուրք-սիրիական սահմանին  եւ կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա։  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել  է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատակից, ծովային հետեւակազորի կորպուսի մայոր  Ադրիան Ռենկին Գելոուեյը։

«Կոալիցիան Աֆրինայում գործողություններ չի իրականացնում, քանի որ այն կենտրոնանացած է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա էսկալացիայից եւ կենտրոնանալ ԻՊ-ի ոչնչացման վրա, որը բոլորի համար սպառնալիք է»,-ասել է նա:

Կիրակի օրը Թուրքիայի ղեկավարը վերահաստատել էր քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինայում եւ Մանբիջում  «Եփրատի վահան» գործողությունների շարունակման հնարավորության մասին։