Թուրքիայի Անթալիա նահանգում հարբած տղամարդը լացող 5 ամսական երեխային հարվածել պատին եւ սպանել։

Թուրքական Birgun պարբերականի փոխանցմամբ՝  երեխային ծեծելու հետեւանքով մահվան հասցնելու մեղադրանքով ձերբակալված Ա.Ա.–ն ոստիկանությունում պատմել է, որ դեպքի օրը հարբած է եղել։ Նա պատմել է, որ տանը երեխան սկսել է լացել եւ որեւէ կերպ հնարավոր չի եղել հանգստացնել, ինչից նյարդայնացած ինքը երեխային հարվածել է տան պատին։  Հայրը նշել է, որ այնուհետ ուշքի է եկել եւ երեխային տարել հիվանդանոց, որտեղ էլ երեխան մահացել է ստացած վնասվածքներից։

Դատարանը տղամարդուն կալանավորել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։