Չինաստանի հարավ-արեւելքում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ավելի քան 100 մեքենաների մասնակցությամբ:
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 8-ին Գույչժոու նահանգի Ցզունի բնակավայրում:
Ավտոմեքենաները անկանոն բախվել են այն բանից հետո, երբ ծանր բեռնատարը բախվել է բենզալցակայանին: Չնայած որ վառելիքը թափվել է, հրդեհ չի բռնկվել:
Փրկարարական ծառայությունները ներկայումս փորձում են փրկել ավելի քան 20 մարդու, ովքեր արգելափակվել են իրենց մեքենանների մեջ: Ներկա պահին, հաստատված տեղեկությունների համաձայն, մահացել է 5 մարդ:





























