Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը վատ եղանակի պատճառով որոշել է ողջ Գերմանիայով հեռընթաց գնացքների աշխատանքը դադարեցնել: Այս մասին հայտնում է  DPA գործակալությունը:

Ճանապարհին գտնվող գնացքները կհասնեն մոտակա կայաններին, նշել են Deutsche Bahn- ում:

Հինգշաբթի Գերմանիայում «Ֆրիդերիկե» փոթորկի ցիկլոն է մոլեգնել: Օդերեւութաբանները զգուշացնում են փոթորիկի քամու վտանգի մասին, որի արագությունը որոշ վայրերում կարող է հասնել մինչեւ 44.4 մ / վրկ:

Նիդերլանդներում եւ Բելգիայում փոթորիկի հետեւանքով 4 մարդ է զոհվել