Հայաստանի քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ-ների ) խնդիրներից մեկն մնում է կալանավորվածների միջեւ հիերարխիկ հարաբերությունները։ Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի  անդամ  Ռոբերտ Ռեւազյանը։

 «Հիերարխիկ հարաբերությունները  հիմնական խնդիրներից են, բայց դրա դեմ պայքար չի վարվում: ՔԿՀ-ների մյուս աշխատակիցները նույնիսկ  համարում  են, որ դա թույլ է տալիս իրավիճակը վերահսկողության տակ պահել»,-նշել է Ռեւազյանը: Սակայն, փորձագետը կարծում է, որ այդ հարաբերությունները պետք է արմատապես վերացվեն:  «Ցավոք, ոչ ոք չի պաշտպանի նրան, ով դեմ  դուրս կգա  այդ  հարաբերություններին:  Նույնիսկ չեն  էլ հասցնի: Բայց եթե քրեական աշխարհի ներկայացուցիչն իմանա, որ  ընկնելով ՔԿՀ, նա չի ստանա արտոնյալ  պայմաններ, կփորձի չհայտնվել այնտեղ »,-հավելել է  Ռեւազյանը: