Երկու բելգիական ոստիկան վնասվածք են ստացել Բրյուսելի հյուսիս-արեւմուքում ոստիկանական պահակախմբի վրա 40 միգրանտներից բաղկացած խմբի հարձակման արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTBF հեուստաալիքը։

Ոստիկանությունը նախազգուշական կրակ է բացել: Կարգուկանոնին հետեւող պահակները ձերբակալել են 16 մարդու՝ Սուդանից, Էրիթրեայից եւ Եթովպիայից: Բախումը  տեղի է ունեցել հինգշաբթիից  լույս ուրբաթ գիշերը Բրյուսելի հյուսիս-արեւմուտքում գտնվող  Գրան Բիգարի համայնքում՝ բեռնատարների կայանատեղիում:

Ոստիկանությունը պաշտպանվել է ռետինե մահակների եւ արցունքաբեր գազի միջոցով, սակայն միայն նախազգուշական կրակոցներից հետո է նրանց հաջողվել ցրել նրանց։ Ոստիկանները ձերբակալել են 16 հոգու: Այժմ նրանք ստիպված են լինելու լքել Բելգիայի տարածքը: