Ներկառուցված Siri ձայնային օգնականով HomePod սյունակները կվաճառվեն փետրվարի 9-ից: Այս մասին, ըստ Meduza-ի, պաշտոնապես հայտնել է Apple ընկերությունը:

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ Ավստրալիա նախնական պատվերը կարելի է ձեւակերպել հունվարի 26-ից:

Սարքի գինը 349 դոլար է:

The Apple HomePod ships February 9 for $349, available to order this Friday https://t.co/gHxPLGoAbY by @mjburnsy pic.twitter.com/Hr1EcqldT3

— TechCrunch (@TechCrunch) 23 января 2018 г.

Եվրոպայում, սյունակի վաճառքը կսկսվի 2018 թվականի գարնանը: Ռուսաստանը Apple-ի հաղորդագրության մեջ չի նշվում:

Apple-ը HomePod սյունակը ներկայացրել է 2017-ին Կալիֆորնիայում կայացած WWDC համաժողովում: Սկզբում ակնկալվում էր, որ սարքը կվաճառվի 2017 թվականի դեկտեմբերին: