ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն այս պահին իր աշխատավայրում է, շարունակում է աշխատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից եւ շուտով պաշտոնապես կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ։

Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկատվությունը, այլ նշեց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել նմանատիպ լուրերը։

Նշենք, որ Օսիկյանը ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ նշանակվել է Սերժ Սարգսյանի հրամանագրով եւ հենց նրա հրամանագրով էլ պետք է ազատվի պաշտոնից: Նախագահական պաշոնական կայքում նման հրամանագիր այս պահին դեռ չկա: Նա ՔԿՎ պետի պաշտոնին է 2014 թվականից: