Բանգոկի անառականոցները մերսման դահլիճների համար ապօրինի ստորգետնյա ջրեր են օգտագործում: Դրա պատճառով քաղաքին, որը ցածրավայրում է գտնվում, 2030 թվականին ջրածածկում է սպառնում, հայտնում է The Sun-ը:
Բանգոկի հասարակաց տների ստուգմամբ հայտնաբերվել է, որ լայնորեն կիրառվում է ստորգետնյա ջրերի արտամղումը՝ ջրամատակարարման քաղաքային համակարգը շրջանցելով, որ կոմունալ ծառայությունների համար չվճարեն: Ոստիկանները նաեւ բացահայտել են սեքս ծառայությունների անչափահաս աշխատակիցների եւ քաղաքային իշխանություններին կաշառքներ տալու դեպքեր:
Գլոբալ տաքացման պատճառով ծովի մակարդակի բարձրացումը ստորգետնյա ջրերի պակասի հետեւանքով քաղաքում հողի մակարդակի իջնելու հետ միասին կարող է հանգեցնել Բանգոկի մասնակի ջարածածկմանը:




























