Պատմության առաջին անգամ անցյալ դարի 90-ականների սկզբին Հայաստանում ժամանակակից բանակ է ստեղծվել ռազմական գործի գիտական սկզբունքների հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հայոց բանակի հիմնադիրներից մեկը՝ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Ընդ որում, վերջինիս խոսքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հայեցակարգը մշակվել է հենց իր կողմից: Ես այդ մասին տեղեկացրեցի Անվտանգության խորհրդին, այն հաստատեցին, եւ մենք ընկերներիս հետ միասին անցանք այս բանակի ստեղծմանը` հիմնվելով գիտական սկզբունքների վրա»,- ասաց գեներալը:

Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծեց Տեր-Գրիգորյանցը, հայկական բանակը ձեւավորվել է ռազմական գործողությունների պայմաններում: Հարցին՝ պե՞տք է արդյոք Հայաստանը զորակոչային բանակից աստիճանաբար անցնի պրոֆեսիոնալին՝ հաշվի առնելով սահմանափակ նյութական եւ մարդկային ռեսուրսները, ինչպես նաեւ պատերազմ վարելու ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը եւ այն, որ խնայված միջոցները կուղղվեն գիտության եւ կրթության ոլորտների զարգացմանը, ինչն արդյունքում կարող է նպաստել գործող բանակի ռազմական եւ ինտելեկտուալ ներուժի ամրապնդմանը, գեներալը պատասխանեց, որ պայմանագրային զինծառայողները բանակ են գնում նյութական նկատառումներով եւ հայրենիքը պաշտպանելու նպատակ չեն հետապնդում:

«Սակայն մեզ մոտ Սահմանադրությամբ եւ ընդհանրապես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանի իր ծնողներին, երեխաներին եւ մնացած հայրենակիցներին»,- բացատրեց Տեր-Գրիգորյանցը: Բացի այդ, նա նշեց, որ դրանք խիզախ մարդիկ պետք է լինեն, որոնք, ի վերջո, ընտանիքի լավ հայրեր են դառնալու:

Խոսելով պայմանագրային բանակի մասին՝ գեներալն ընդգծեց, որ դրա համար ներդրումներ են անհրաժեշտ, եւ եթե պետությունը չունի այդ գումարը, ապա հարկ չէ մտահոգել նման բանակի ստեղծման մասին: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, տարբեր ուղղությունների պայմանագրային մասնագետներ ունենալը շատ ցանկալի կլիներ: Գեներալը կարծում է, որ պայմանագրային զինծառայողները կարող են օգտակար լինել զորքերի տանկային հատվածում (վարորդ մեխանիկ, տանկի հրամանատար), քանի որ նրանք որպես մասնագետներ իրենց «գլխով» պատասխան կտան իրենց վստահված ռազմական տեխնիկայի համար: Սակայն, միեւնույն ժամանակ, նա նշեց, որ զանգվածային զորակոչային բանակի կրճատումը չափազանց բարդ գործընթաց է եւ չարժե դա անել:

«Իսկ եթե որոշել են ինչ-որ տեղ կրճատման գնալ, ապա անհրաժեշտ է ռոբոտիզացման, համակարգային սպառազինության անցնել, եւ անհրաժեշտ կլինի փոխել բանակի կառուցվածքը»,- նշեց գեներալը: Այդպես, Տեր-Գրիգորյանցը օրինակ բերեց, թե ինչպես կարելի է դա անել ամենաարդյունավետ ձեւով: Ըստ նրա՝ եթե նախկինում բեռնատար մեքենան քարշակի օգնությամբ «Գաուբիցա» տեսակի 122 միլիմետրանոց զենք էր տեղափոխում 7 մարդու հաշվարկով, ապա այժմ հնարավոր է անցնել ռազմական տեխնիկայի նոր տեսակի, օրինակ՝ 152 միլիմետրանոց 2С3 «Ակացիա»-ի կամ 122 միլիմետրանոց «Գվոզդիկա»-ի՝ 4 մարդու հաշվարկով: Դա, ըստ ռազմական փորձագետի, կկրճատի անձնակազմի եւ նրան հանձնված ռազմական տեխնիկայի լիարժեք մարտունակության վիճակի անցնելու ժամանակը, կապահովի անիվային տրանսպորտային միջոցների փոխարինումը ավելի անցանելի եւ հուսալի թրթուրայիններով, կապահովի ավելի թանկ վառելիքի՝ բենզինի փոխարինումը ավելի էժան վառելիքով, ինչպես նաեւ կկրճատի 3 մարդու հաշվով զենքի քանակությունը՝ հասցնելով 4 մարդու: «Բանակը որպես օրգանիզմ պետք է անընդհատ բարելավվի եւ չդոփի մի տեղում՝ բավարարվելով առկա ներուժով»,- եզրափակեց հայոց բանակի հիմնադիրներից մեկը:

Նշենք, որ հունվարի 28-ին Հայաստանը նշելու է Ազգային բանակի օրը: