Հոնկոնգի շինհրապարակում հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից պահպանված չպայթած ռումբ, հայտնում է South China Morning Post-ը։
140 սմ երկարության ու 45 սմ տրամագծով ռումբը հայտնաբերել են Վան Չայ թաղամասում մետրոյի նոր գծի շինարարները։ Այն գտնվում էր 15 մետր խորության վրա։ Ոստիկանությունը հայտնում է, որ այս պահին սակրավորները գնահատում են, թե որքանով է ռումբը վտանգավոր ու փորձում են վնասազերծել այն։ Աշխատողները տարհանվել են, իսկ շինհրապարակը շղթայվել է։
Մասնագետները համարում են, որ հայտնաբերվածը AN-M64 ամերիկյան ռումբ է, որը պարունակում է մոտ 120 կգ պայթուցիկ նյութ։ Ենթադրաբար այն Հոնկոնգի վրա են նետել 1941-1945 թթ․՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։




























