Սանկտ Պետերբուրգում Երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լյուդմիլա Սեչինային հրաժեշտի արարողությունը: Նա այս թատրոնի մենրեգչուհիներից էր 1970-ից 1975 թվականներին: Լյուդմիլա Սեչինան կհուղարկավորվի Սմոլենսկի գերեզմանատանը:

Լյուդմիլա Սեչինան մահացել է հունվարի 25-ին 68 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո:

Նրա երգացանկը կազմված էր խորհրդային կոմպոզիտորների երգերևից՝ Ալեքսանդրա Պախմուտովայի «Բարի հեքիաթ» (խոսքը՝ Նիկոլայ Դոբրոնրավովի), Մատվեյ Բլանտերի «Օրորոցային» (խոսքը՝ Միխայիլ Իսակովսկու), Վենիամին Բասների «Ամբողջ գիշեր սոխակը մեզ համար սուլեց» («Տուրբինների օրերը» հեռուստաֆիլմից, խոսքը՝ Միխայիլ Մատուսովսկու):