Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Տառերի պուրակ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշավան-Ամբերտ 17-րդ կմ-ին «Mitsubishi pajero» մակնիշի 35 LC 738 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում (վարորդ՝ Ա. Կ., 3 ուղեւոր):
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























