Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանն այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 26-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից անվանական զենք ստացավ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այսօր` հունվարի 28-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողներին, ապա ելույթով հանդես եկել` շնորհավորելով բանակի օրվա առթիվ:




























