«Ռոստուրիզմը» Թուրքիա տուրեր իրականացնող տուրօպերատորներին կոչ է արել իրենց հաճախորդներին զգուշացնել այդ երկրում Զիկա վիրուսի փոխանցող մոծակների հայտնվելու մասին, իսկ ռուսասանցիներին՝ այս տեղեկությունը հաշվի առնել ուղեւորություններ ծրագրելիս, նշված է գերատեսչության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ճն:

Երկուշաբթի ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ Թուրքիայի Արդվին, Ռիզե, Տրապիզոն նահանգների առափնյա տարածքներում նկատվել են Զիկա տենդի փոխանցող մոծակներ: 2017-ի հոկտեմբերին այս տարածքում հայտնաբերվել է Զիկա վիրուսով հիվանդացած 4 մարդ, որոնք վիրուսով վարակվել էին Կուբա այցելելուց հետո: Մոծակների բնակության արեալը կարող է տարածվել երկրի կենտրոնական շրջաններ եւ Սեւ ծովի հյուսիսային ափեր: Իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկում երկրի տարածքում տենդի փոխանցողների տարածումը զսպելու համար:

Զիկա տենդը Flavivirus կարգի վիրուսի տեսակ է, որը մոծակների միջոցով է փոխանցվում: Մարդկանց մոտ հիվանդություն է առաջացնում, որին հատուկ ախտանիշներն են ցանը, ուժասպառությունը, գլխացավը եւ հոդացավը, տենդը, հոդերի այտուցումը, վերջնական ախտորոշումը կատարվոմ է լաբորատոր թեստերի հիման վրա: Զիկա վիրուսի դեմ հատուկ դեղամիջոցներ չկան: