Հայաստանի Հանրապետական  կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը  այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:

Վաստակաշատ գիտնական ասել է, որ իր համար հաճելի է Արմեն Սարգսյանին հյուրընկալել իր տանը, նրան  ճանաչում է երկար տարիներ եւ բարձր է գնահատում նրա  մարդկային որակներն ու անցած ճանապարհը: 

Արմեն Սարգսյանը եւ ճանաչված գիտնականը զրուցել են երկրի զարգացման հեռանկարների մասին, կարեւորել գիտության ու կրթության դերը, ժամանակի պահանջներին համապատասխան արդյունավետ ու մրցունակ գիտական եւ կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաեւ հասարակական կյանքում  մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարեւորել հասարակության համախմբվածությունն ու վստահությունը: