ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս – Սիսիան ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: