ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերը օգնել են համոզել Հյուսիսային Կորեայի եւ այլ համաշխարհային առաջնորդներին առկա ռիսկերի վերաբերյալ: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն:
«Նայեք խոսքերին, որոնք նախագահը ընտրում է. դրանք շատերին են մոտ... Ես կարող եմ հավաստիացնել, որ Կիմ Չեն Ընը հասկանում է, որ Ամերիկան լուրջ է տրամադրված»,- ասել է ԿՀՎ-ի ղեկավարը՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը ԿՀՎ-ի առաջնահերթ խնդիրներից մեկն է: «Մենք կարծում ենք, որ նա (Կիմ Չեն Ընը) մի քանի ամսվա ընթաքում կկարողանա միջուկային հրթիռ գործարկել ԱՄՆ-ի դեմ»,- ասել է Պոմպեոն:
«Մեր խնդիրն հետախուզական տվյալների տրամադրումն է ԱՄՆ նախագահին, որոնք թույլ կտան նրան ընտրություն կատարել մի շարք հնարավոր սցենարներից` այդ սպառնալիքը ոչ միայն դիվանագիտական միջոցներով նվազեցնելու համար»:
.




























