Շվեյցարական Global Blue-ն, որը tax free համակարգի գլոբալ օպերատոր է, Ռուսաստանում աշխատելու համար Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծում, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Global Blue-ի հաղորդագրությունը:
Պրեմիում դասի առեւտրի կենտրոններում կգործարկվի առանց մաքսատուրքի առեւտրի համակարգ, որի հետ համագործակցելու համար կգրավեն «առաջատար ապրանքնաիշների», հստակեցրել են Global Blue-ից:
Ռուսաստանում tax free-ի ներդրման մասին ՌԴ Ֆինանսների նախարարության մշակած օրինագիծը Պետական դուման ընդունել է անցյալ աշնանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենքը ստորագրել է 2017-ի նոյեմբերի 28-ին:
Համակարգն սկսել է աշխատել 2018-ի հունվարից, երբ Ռուսաստանում մեկնարկել է ԱԱՀ գծով հարկային հերթական ժամանակաշրջանը: Էլեկտրոնային տեսքով փաստաթղթաշրջանառությունը tax free-ի բոլոր մասնակիցների՝ ռեթեյլերի, համակարգի օպերատոի, Դաշնային մաքսային ծառայության, Դաշնային հարկային ծառայության եւ գնորդի միջեւ կսկսի գործել միայն 2018-ի հոկտեմբերից:
ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը կազմել է tax free համակարգի մասնակիցների հասցեների հնարավոր ցուցակը: Որոշման համապատասխան նախագիծը գերատեսչությունը հրապարակել է նոյեմբերի 29-ին նոերմատիվ ակտերի պորտալում: Ցուցակի մեջ են մտել խանութներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Մեծ Նովգորոդում, Կալինինգրադում եւ Վլադիվոստոկում:
Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վերջին վարկանիշով «Տրոյկա Դիալոգի» հիմնադիր Ռուբեն Վարդանյանը զբացեղնում է 99-րդ հորիզոնականը՝ 950 մլն կարողությամբ:
Վարդանյանը եւ նրա գործընկերները «Տրոյկա Դիալոգը» 2011 թվականին 1,35 մլրդ դոլարով վաճառել են «Սբերբանկին»: 2013 թվականին ֆինանսիստը հիմնել է ներդրումային ընկերություն՝ «Վարդանյան, Բրոյթման եւ գործընկերներ»:




























