Շահումյանում այս տարի կմեկնարկի 8 կմ երկարությամբ ճոպանուղու կառուցումը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ծրագիրը նախագծման փուլում է: Նախագծային աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել երկու ամսվա ընթացքում: Բուն շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա հուլիս-օգոստոսին: Ճոպանուղու կառուցումը նախատեսվում է ավարտել 9 ամսվա ընթացքում:

Մարզպետի խոսքով՝ ի սկզբանե Վանաձորւմ նախատեսված ճոպանուղու կառուցման հարցը տեղափոխվել է Շահումյան մի քանի պատճառով. Շահումյանում ձյան տեւողությունն ավելի երկար է, քան Վանաձորում, եւ սահուղին Շահումյանում կլինի 8 կմ, Վանաձորում նախատեսված էր մոտ 4 կմ:

Կառուցվելիք ճոպանուղին մեկ ժամվա ընթացքում կտեղափոխի 2.400 մարդ:Այն կլինի տարածաշրջանում ամենամեծ ճոպանուղին:

Մայմեխի լանջին 150 հեկտար հողատարածք կհատկացվի ճոպանուղու, երկու հյուրանոցի ու երկու ռեստորանի կառուցման համար: Ամբողջական ծրագիրը կավարտվի 2020թ.-ին: