Եգիպտոսի նախագահի գրասենյակը եւ Արաբական Հանրապետության կառավարությունը մեկուկես տարվա ընթացքում կտեղափոխվեն նոր կառուցվող վարչական մայրաքաղաք: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախագծի ղեկավար Ահմեդ Զակի Աբդինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ տարածքում, որտեղ նախատեսվում է կառավարության շենքի կառուցումը, շինարարությունն արդեն սկսվել է: