Պրոցեսորների արտադրության ոլորտում խոշորագույն ընկերություններից Intel-ը զբաղված է իրականությանը լրացնող ակնոցների մշակմամբ, հաղորդում է Bloomberg-ը։
Նախատեսվում է, որ Intel-ի «խելացի» ակնոցները (Superlite անվանմամբ) կկարողանան միացնել սմարթֆոններին Bluetooth-ի միջոցով։
Superlite-ը օգտատիրոջ տեսողության դաշտում տեղեկությունը կարտացոլի լազերային պրոյեկտորի օգնությամբ։




























