Microsoft ընկերության Office 2019 փաթեթը կաշխատի միայն Windows 10 օպերացիոն համակարգերի պարագայում։ Այս մասին հրապարակվել է Microsoft բլոգում։

Օգտատերերը, որոնք կցանկանան Office փաթեթի նոր տարբերակից օգտվել, ստիպված կլինեն թարմացնել համակարգիչների օպերացիոն համակարգը Windows 10-ով։ Microsoft-ի այս քայլը բացատրվում է Office 365 ծառայության բաժանորդագրությունը ավելացնելու մտադրությամբ։

Office 2019-ը պաշտոնական թողարկումը նախատեսվում է 2018 թվականի երկրորդ կեսին։